Եվրամիությունը պետք է բարեփոխումների ենթարկվի. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ զրույցի ժամանակ նշել է, որ բրիտանացիները դժգոհ են Եվրամիությունում առկա կարգից: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը Չեկերսի իր նստավայրում Եվրահանձնաժողովի նախագահի հետ ԵՄ-ի բարեփոխումների և միությունում երկրների կարգավիվճակի շուրջ քննարկում է անցկացրել:
Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերը նշել է, որ կցանկանար հասնել Մեծ Բրիտանիայի համար արդար պայմանների հաստատմանը, իր հերթին, Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում անդամակցության շուրջ մինչև 2017թ.-ի ավարտը: