Անգելա Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը՝ ըստ Forbes-ի
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հիլարի Քլինթոնը, ով չի լքում վարկանիշային աղյուսակը 2004թ.-ից: Բացի այդ, ամենաազդեցիկ կանանց 10-յակում են հայտնվել Բիլ Գեյթսի կինը՝ գործարար Մելինդա Գեյթսը, ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, General Motors-ի գործադիր տնօրեն Մերի Բարրան, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Facebook-ի տնօրենների խորհրդի անդամ Շերիլ Սանդբերգը, YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոջիսկին և ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման:
Բացի այդ, վարկանիշային աղյուսակում են ընդգրկվել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից՝ երգչուհիներ Բիյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և Շակիրան, ինչպես նաև հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին և դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Սոֆիա Վերգարան: