Ժերար Դեպարդյեն կարող է այցելել Դոնբաս
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով 2013թ.-ին ստացել է ռուսական քաղաքացիություն, կարող է այցելել Դոնբաս, եթե այդ այցը չկրի քաղաքական ենթատեքստ: Այս մասին գրում է Forbes.ru-ն:
Փոխանցվում է, որ այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտնել է դերասանի պրոդյուսեր Առնո Ֆրիլլեն:
Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս Դեպարդյեն մտադիր է այցելել Ղրիմ: