«ԻՊ»-ի անդամ, գերմանացի երկվորյակ եղբայրներն ինքնահրկիզվել են
Գերմանացի երկվորյակ եղբայրները, ովքեր «ԻՊ»-ի անդամներ են հանդիսանում, Իրաքում ինքնահրկիզվել են: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով ահաբեկչական Dabiq ամսագրին:
ԶԼՄ-ների համաձայն՝ եղբայրները պայթուցիկներով լի բեռնատարով ժամանել են իրաքյան ռազմաբազա և այնուհետև պայթեցրել այն:
Նշվում է նաև, որ գերմանացի երկվորյակներն իրենց մահվանից մի քանի տարի առաջ Աֆղանստանում մարտնչել են «խաչակիրներ»-ի կողմից: