Գնդապետ Գրիշա Սարգսյանը ձեռնամուխ է եղել համախմբել և ստեղծել ազատամարտիկների շարժում
Operativ.am-ի տեղեկություններով՝ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) ձեռնամուխ է եղել համախմբել և ստեղծել ազատամարտիկների շարժում, որն ուղղված է օրհասական խնդիր դարձած ազատամարտիկի մասին օրենքի ընդունմանը:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրա գրասենյակի հետ, որտեղից այս տեղեկությունը հաստատեցին, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին: