Անոմալ շոգ՝ Ճապոնիայում
Ճապոնիայի մի շարք շրջաններում շոգերի պատճառով 1 շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 430 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ մարդկանց հոսպիտալացման մասին տեղեկություններ են ստացվել Տոկիոյից, Կիոտոյից, Սաիտամա, Աիտի, Ֆուկուսիմա, Ֆուկուոկա և այլ պրեֆեկտուրաներից:
Երկրի իշխանությունները նախազգուշացնում են փողոցներում երկար ժամանակով գտնվելու վտանգավորության մասին: