Արտակարգ դեպք՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում. ուժեղ պայթյուն և հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավորի գազալցակայանում. կա 4 վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 վիրավոր:
Օպերատիվորեն նշված վայր է ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական խմբի մի քանի հետաքննիչներ՝ Արթուր Բաբայանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Տեղում է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Մանրամասները՝ այստեղ: