Թե որքան միջոցներ են օգտագործել գերատեսչությունները 2014թ-ին
Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում շարունակվում է բյուջեի 2014թ-ի կատարողականի քննարկումը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Գլխավոր գանձապետը ներկայացրեց յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված բյուջեն: «Նախագահի աշխատակազմի համար նախատեսվել էր 4,3 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է մոտ 100 տոկոս:
ԱԺ աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսված է եղել 3,9 մլրդ դրամ, որից օգտագործվել է 99,3 տոկոսը: Կառավարության աշխատակազմի համար նախատեսված է եղել 10,8 մլրդ դրամ, որից կատարվել է 75,6 տոկոսը: Ազգային անվտանգության խորհրդին հատկացվել է 415 մլն դրամ՝ աշխատակազմի պահպանման համար: Արդարադատության նախարարությունում 20 ծրագիր է իրականացվել:
Հատկացված 15,1 մլրդ-ից օգտագործվել է գրեթե 100 տոկոսը: Դատախազությունը հատկացված բյուջեից օգտագործել է 3,5 մլրդ դրամ: ՀՔԾ-ի կատարողականը կազմել է 99,9 տոկոս կամ շուրջ 424 մլն դրամ: Վերահսկիչ պալատին հատկացված 991 մլն-ից օգտագործվել է գրեթե 99 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետու տարում 95,2 տոկոսի կատարողական է արձանագրել»,-նման զեկույցով հանդես եկավ Ատոմ Ջանջուղազյանը: