ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարությունները քննարկելու են «ԻՊ»-ից եկող սպառնալիքները
Այսօր՝ մայիսի 26-ին, Դուշանբեում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարությունները քննարկելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից եկող սպառնալիքները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը տրվելու է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարին՝ այդ թվում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին ոչնչացնելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հանդիպման ժամանակ ամփոփելու են մինչ 2016 թ. ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության արդյունքները: