Բացառիկ են մեր «շուստրիները»
Ժամանակին, երբ մենք այստեղ անկախականներս Կրեմլի և իր հայաստանյան դրածոների դեմ բողոքի ցույցեր էինք անում, միտինգների ժամանակ Լևոնին ընտրած ու իր «շինած» Հայաստանից թռած շուստրիները գալիս կանգնում էին կողքներս, նկարվում, հետո գնում էին «քաղաքական քեյսեր» թխում և որպես «քաղաքական հալածյալ», էս «միամիտ» Ամերիկայից գրին քարտ «թռցնում»:
Վերջերս, մեկ-մեկ ֆեյսբուքում աչքիս ընկնում են մարդիկ, ովքեր նախկինում ապրելով Հայաստանում, իրենց դրսևորում էին, որպես ռեժիմի խիստ հակառակորդներ և ավելի խիստ արևմտյան, հատկապես ամերիկյան ժողովրդավարական արժեքների կրողներ ու ջատագովներ: Սակայն հետագայում հայտնվել են էս կողմերում և ըստ երևույթին «ընկճախտի» ազդեցության տակ սկսել են Ամերիկային «սխալ հանել»:
Ասում եմ, կարող ա՞ մեր շուստրիները ֆեյսբուքով էլ են գրին քարտ «կպցնելու» կանալ ճարել...
Այ՛ մարդ, հո զոռով չի, դէ՛ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ա էլի ..
Արմեն Զատիկյան. ֆեյսբուք: