Իշխան Զաքարյանը կրկին փնտրվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ևս չէր ներկայացել խորհրդարան` իր փոխարեն ուղարկելով վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: ԱԺ-ն երեկ սկսեց մշտական հանձնաժողովներում քննարկել 2014 թվականի բյուջեի կատարողականը:
Այդ քննարկումների շրջանակներում ՎՊ-ն ևս հաշվետվություն է ներկայացնում: Սակայն, ինչպես տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, այս անգամ ևս Իշխան Զաքարյանը չէր ներկայացել:
Սեյրան Ավագյանն այդպես էլ չի կարողացել ասել, թե Իշխան Զաքարյանը ինչու չի մասնակցել այդ քննարկմանը և այդ ինչ կարևոր գործով է նա զբաղված եղել: Նա ասել է, որ ինքը կատարում է ՎՊ խորհրդի որոշումը: «Քանի որ պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել, քննարկվող հարցն իմ համակարգման տիրույթում է»,- ասաց Ավագյանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: