Հայտնաբերվել է կարատեի աշխարհի չեմպիոնի դին
Նովոսիբիրսկում հայտնաբերվել է մայիս 21-ին անհետացած կարատեի աշխարհի չեմպիոն 25-ամյա Անտոն Կրիվոշեևի դին: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Նովոսիբիրսկի ՆԳՆ-ին:
«Չեմպիոնին մի քանի օր փնտրել են իրավապահ մարմինները: Նրա մարմինը սև տոպրակի մեջ հայտնաբերել են պատահական անցորդներն ու հաղորդել Նովոսիբիրսկի ոստիկանությանը»,-ասվում է հաղորդագրությունում: