Այսօր վահանաձև գեղձի միջազգային օրն է
Մայիսի 25-ին ամբողջ աշխարհում նշվում է վահանաձեւ գեղձի Միջազգային օրը (World Thyroid Day):
Օրը նշվում է 2009 թվականից սկսած՝ Եվրոպական տիրոիդային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Վահանաձեւ գեղձի տարբեր խնդիրներով տառապում է երկրագնդի բնակչության գրեթե մեկ երրորդը: Վիճակագրության համաձայն՝ հանգուցային գոյացությունները հայտնաբերվում են չափահաս մարդկանց 30 տոկոսի մոտ, իսկ զոբը (շագանակագեղձի մեծացում՝ յոդի դեֆիցիտի պատճառով)՝ 10-30 տոկոսի մոտ: Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թումանյանի խոսքով՝ աշխարհում մոտ երկու միլիարդ մարդ տառապում է յոդի դեֆիցիտով, ընդ որում՝ վահանաձև գեղձի խնդիրներով կանայք տառապում են տղամարդկանցից 3-10 անգամ ավելի հաճախ: