Դավթաշենում հայտնաբերվել է դի
Մայիսի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 49 շենքի բնակարաններից մեկում 1977 թ. ծնված Գեորգի Գաբոյանի դիակը հայտնաբերելու մասին:
Ոստիկանության ծառայողներն օրերս նշված բնակարանի զննությամբ՝ խոհանոցի պատուհանագոգից, հայտնաբերել են ծաղկամանի մեջ աճեցված կանեփանաման բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: