Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը մշուշի պատճառով չի ընդունել 11 ինքնաթիռ
«Շերեմետևո» օդանավակայանում առավոտյան մշուշի հետևանքով «Աերոֆլոտ» ընկերության 9 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաընկերության պաշտոնական Twitter-յան էջին:
Փոխանցվում է, որ մի քանի ինքնաթիռ ընդունել է «Դոմոդեդովո» օդանավակայանը։
Մասնավորապես այնտեղ վայրէջք են կատարել Վենետիկ-Շերեմետևո, Սոչի- Շերեմետևո, Օդեսա- Շերեմետևո, Ստամբուլ- Շերեմետևո և Դուբայ-Շերեմետևո չվերթներն իրականացնող օդանավերը։