Լարված իրավիճակ` Արարատի մարզի Նարեկ գյուղում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. որ այսօր՝ մայիսի 25-ին, վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նարեկ գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի մոտ 200 բնակիչներ հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ գտնվող փողոցում և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը և Արարատի մարզպետարանը օգնության ձեռք չեն մեկնում տուժած գյուղացիներին, քանի որ շաբաթ օրը՝ մայիս 23-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ողջ ցանքատարածությունները, այդ թվում՝ խաղողի, ծիրանի այգիները, գյուղացիների պնդմամբ, 100 տոկոսով վնասվել են: Մանրամասները՝ այստեղ: