Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատերազմի
Սաուդյան Արաբիան զորքեր է տեղակայել Եմենի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Համաձայն տեղեկության՝ Սաուդյան Արաբիան այդ քայլին է գնացել իրավիճակի կտրուկ սրման հետևանքով, քանի որ Եմենի կողմից իրականացվում են ռմբակոծումներ:
Փոխանցվում է, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի ՌՕ ուժերը ռմբակոծել էին շիանների դիրքերը, որոնք տեղակայված էին Եմենում: Այդ ընթացքում սահմանում տեղի են ունեցել մի քանի բախումներ, որի ժամանակ երկու կողմն էլ ունեցել է կորուստներ: