Լատվիայում լրտեսական սկանդալ է հասունանում
Լատվիայի պաշտպանության նախարարությունում կասկածում են, որ պաշտոնյաները կարող են համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Այս մասին հայտնում է Delfi-ն՝ հղում անելով LETA գործակալությանը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի խորհրդական, Սահմանադրության պաշտպանության գրասենյակի նախկին ղեկավար Յանիս Կաժոցինիշը:
«Ես կարծում եմ, որ Լատվիայում աշխատում են ռուս լրտեսներ»,-հայտարարել է Յանիս Կաժոցինիշը: