Հայաստանը փաստացի հաղթեց բոլոր հզոր եվրոպական պետություններին
Հայաստանը Եվրատեսիլում առաջ անցավ այնպիսի առաջատար երկրներից, ինչպիսին են Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, որոնք ընդհանրապես գրեթե միավորներ չեն հավաքել, այսինքն` Հայաստանը փաստացի հաղթեց բոլոր հզոր եվրոպական պետություններին: Ի դեպ, Ավստրիան, որը հաղթել էր անցած տարի, այս տարի ամենավերջին հորիզոնականում է զրո միավորով: Իսկ դուք նստել լուրջ-լուրջ քննարկումներ եք ծավալել:
Այնպես որ դադարեցրեք Եվրատեսիլի այս անկապ քննարկումները, ինչքան կարելի է լուրջ քաղաքականություն փնտրել այնտեղ, որտեղ այն ոչ միայն չկա իրականում, այլև այնտեղ նույնիսկ երգի մրցույթ չկա որպես այդպիսին: Ավստրալիայի մասնակցությունից հետո դա նույնիսկ արդեն եվրոպական երգի մրցույթ չէ: Դա շոու է, միջազգային լուսաձայնային շքեղ շոու, որից կամ կարելի է հաճույք ստանալ, կամ ոչ:
Որքան լուրջ քաղաքական երանգ ու դրանից արդեն ելնելով անճաշակ, անհասկանալի երգեր ու ներկայացումներ Հայաստանը մատուցի այդ շոուին, այնքան տհաճ է ամեն տարի դա դիտելը: Հայաստանը դրան, իմ կարծիքով, պետք է մասնակցի որպես շոուի, իսկ դրա համար պետք են զուտ ճաշակով և մակարդակով երաժիշտներ, երգիչներ և շոուի ստեղծողներ, որոնց ստեղծած արդյունքը ցանկացած հանդիսատեսի պետք է ոչ թե ինչ-որ բան բացատրի, քաղաքական մեսիջներ ուղարկի, ռազմահայրենասիրական դատարկ տեքստեր հղի, այլ պարզապես հաճույք պատճառի:
Տիգրան Խաչատրյան. ֆեյսբուք: