Ֆրանսիացին ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգ է հայտնել՝ թռիչքից ուշացող ընկերուհու համար
Ֆրանսիայում տղամարդն ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է հայտնել, որպեսզի հետաձգի թռիչքը՝ թռիչքից ուշացող ընկերուհուն սպասելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Matin-ին:
Ոստիկանությունն ինքնաթիռում խուզարկություն անցկացնելուց հետո պայթուցիկ սարք չի հայտնաբերել:
33-ամյա տղամարդուն բերման են ենթարկել, և վերջինս խոստովանել է, որ ցանկանում էր հետաձգել թռիչքը՝ խցանման մեջ գտնվող ընկերուհու համար:
Տղամարդուն սպառնում է 2 տարվա ազատազրկում և €30 հազարի չափով տուգանք: