«ԻՊ»-ը շարժվում է այն տրամաբանությամբ, որ ամեն օր ներկայանալի լինեն մամուլի առաջին էջերում.արաբագետ
Պալմիրա քաղաքը բացի պատմամշակութային հնագույն քաղաք լինելուց, նաև կարևոր ռազմավարական կարևորություն ունեցող քաղաք է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ընդգծեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառանալով Սիրիայի հնագույն պատմական Պալմիրա քաղաքի անկմանը, դրա հնարավոր հետևանքներին:
«ԻՊ»-ի կողմից Պալմիրա քաղաքը զավթվեց 2-րդ փորձից հետո: Այսօր Սիրիայի տարածքի 50%-ը վերկահսկվում է «ԻՊ»-ի կողմից, որը բնակեցված չէ և հիմնականում անապատացված է»,- նշեց արաբագետը:
Բանախոսը նաև նշեց,որ այս տարածքը տրանսպորտային և գազային մատակարարումների կենտրոնն է, որտեղի երեք ուղղություններով գազ է մատարակարվում Դամասկոս, Լատակյա և Տարտուս: «Սիրիայում էներգետիկ ճգնաժամ է սպասվում, քանի որ այս դիրքերը դատապարտված են ոչնչացման»,- իր խոսքում ընդգծեց Արմեն Պետրոսյանը:
Ըստ արաբագետի՝ այսօր սիրիական վարչակարգը միայնակ է պայքարում «ԻՊ»-ի դեմ և արևմուտքը այս հարցում աջակցություն չի ցուցաբերում, ինչպես տեսնում ենք Իրաքում:
«Սիրիական հակամարտության կոնտեքստում սիրիական վարչակարգը այնքան է թուլացել,որ չկարողացաավ պահել Պալմիրան: Իրաքում Ալ-Ռամիդայի համար կոալիցիան ակտիվ ավիահարվածներ էր հասցնում, բայց Պալմիրայի զավթման դեպքում ոչ մի օգնություն չեղավ»,- ավելացրեց բանախոսը:
Վերջում արաբագետը նաև նշեց, որ «ԻՊ»-ը շարժվում է այն տրամաբանությամբ, որ նրանք ամեն օր ներկայանալի լինեն մամուլի առաջին էջերում: