Դեպարդյեն սեր է խոստովանել Պուտինին և ուկրաինացիներին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն սեր է խոստովանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ուկրաինացիներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բացի այդ, նա նշել է, որ չի սիրում պատերազմ և ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից:
Փոխանցվում է, որ հակամարտության շուրջ իր գնահատականը դերասանը հնչեցրել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ նա ներկայացնում է «Սիրո հովիտ» ֆիլմը:
«Ես չեմ սիրում պատերազմ, չեմ սիրում հակամարտություններ, որովհետև դրանք մահ են բերում»,-հայտարարել է Դեպարդյեն: