Գինեգործների խնդիրներն ու վարչապետի հանձնարարականները
Գինեգործների խնդիրներն ու վարչապետի հանձնարարականները
Վերջին ժամանակշրջանում տեղի ունեցած փոխարժեքային տատանումները, ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակը բավականին մեծ խնդիրներ էին ստեղծել ՀՀ տնտեսության մի շարք ճյուղերի համար:
Այս մասով հարկ է առանձնացնել գինեգործության ոլորտը: Ինչպես գիտենք, գինեգործության ավանդական շուկան հանդիսանում է Ռուսաստանը` արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Այս տարի խնդիրը մի փոքր այլ է:
Ինչպես նշեցինք, մի կողմից փոխարժեքի տատանումներն էին խնդիրներ առաջացրել տնտեսվարողների համար, մյուս կողմից էլ` առջևում մթերումների շրջանն է և այստեղ նույնպես կարող են որոշակի խնդիրներ ունենալ:
Այս հարցի շուրջ այսօր վարչապետը Պռոշյանի կոնյակի գործարանում հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության
Իրենց հերթին տնտեսվարողները հնարավորթություն են ունեցել գործադիրի ղեկավարին ներկայացնել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները: Մասնավորապես վերջիններս ներկայացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Ստացել ենք պատկեր, ըստ որի կառավարությունը մի կողմից փորձում է լուծել գյուղացիների մթերումների հարցը, մյուս կողմից` գինեգործների արտահանման:
Արմեն Վարդանյան.ֆեյսբուք