Անի Զախարյանը մտադիր է KristosTV բացել
Վերջերս դիտում էի Անի Զախարյանի ելույթը, նվիրված իր ալիքի բացմանը , որը նա և ոմն մի ինքնակոչ հոգևորական, իրեն անվանած Պողոս առաքյալ, անվանել են KristosTV: ՆՍՕՏՏ վեհափառ Գարեգին երկրորդը պետք է կանգնեցնի այս լկտիությունը հաշվի առնելով Անի Զախարյանի պատգամները մեր հայազգի կույս մնացած աղջիկներին: Աստվածաշնչի յոթերորդ պատվիրանը ասում է մի շնացիր, իսկ Տիկինը հորդորում է ազատ կյանքը ի ցույց դնելով դեռահաս աղջիկների առջև իր անձնական օրինակը: Ամենասարսափելին այն է, որ այդ գաղափարները պետք է պրոպագանդվեն KristosTV -ի շրջանակներում և հարց է առաջանում, թե ո՞վ է այն ինքնակոչ հոգևորականը, որը համագորցակցում է Անի Զախարյանի հետ չի կարող հայ առաքելական եկեղեցում ձեռնադրված հոգևորականը լինել: Ամուր պետության հիմքը ընտանիքն է, իսկ առողջ ու բարոյական ընտանիքի հիմքը ձևավորում է կույս աղջիկը, որը իր կյանքի ընթացքում որոնում է ամուսին այլ ոչ թե կենդանի:
Բոլորին կոչ եմ անում օգտվել qahana.am կայքից , կարդալ Աստվածաշունչ, Նարեկացու մատյան ողբերգությունը, հետևել Հայ Առաքելական եկեղեցու սուրբ հայրերի պատգամին, որպեսզի հասկանալ թե իրականում ինչ է իրենից ներկայացնում քրիստոնեությունը , ով է Քրսիտոսը ինչի համար եկավ այս աշխարհ, որն է քրիստոնյաների ապրելու իրական իմաստը և ինչ է քարոզոմ Անի Զախարյանը:
Ամեն դեպքում լավ ձև է մտածել այդ աղանդածին հովիվը ժողովրդին մանիպուլացնելու ու գլուխներն արդեն ցանկացած տեսակի հիմարություն լցնելու համար։
Իսկ ինչ վերաբերում է քեզ <<մադամ քնքուշ>>. դու բացարձակ վստահությություն չես ներշնչում ու ինչու՞ է քեզ թվում, թե հենց քո խոսքի ու կարծիքի կարիքն ենք զգում, որ դու, հանուն մեզ, քեզ զրկել ես ամեն ինչից և մտել քաղաքականություն: Եթե այդտեղ տաք է, մնա քո համար, եթե ոչ, ուրեմն` անգլիական ձևով դուրս արի...
Սևան Աղաջանյան.ֆեյսբուք