«Ռիգան»՝ որպես հնարավորինի քաղաքականություն
Ցանկացած պետության գոյատևման հիմքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության զուգորդումն է ժամանակի և տարածությամ մեջ: Ներկա պայմաններում, երբ աշխարհի կողմից գրեթե ամեն օր առաջարկվում են տարբեր բազմաբովանդակ մարտահրավերներ, դրանց կարևորությունը դառնում է առաջնային երկրի կայուն զարգացման համար: Եվ այս պայմաններում յուրաքանչյուր պետություն պետք է իրականացնի իր զարգացման տեսլականը չխաթարող, ավելին՝ դրան նպաստող հնարավորինի քաղաքականություն:
Այս առումով շատ հետաքրքրական են վերջին տարիներին զարգացող իրադարձությունները՝ Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միություն անդրազգային կորպորացիաների կողմից թելադրվող քաղաքական օրակարգերը: Այսօր մի այդպիսի օրակարգի մեկնարկ է դնում Ռիգայի գագաթնաժողովը, որտեղ ՀՀ-ն քաղաքական ամենաբարձր մակարդակով էր մասնակցում:
Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում էին նաև ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մյուս մասնակից հինգ պետությունների ներկայացուցիչներ:
Գագթնաժողովը բացառիկ նշանակություն ուներ Հայստանի համար այն առումով, որ կարծես թե հայկական «հեռանկարներից» հանվել էր եվրոպական միտումները, այն բանից հետո, երբ 2013-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահն անակնկալ կերպով հայտարարեց ԵՏՄ-ին միանալու համաձայնության մասին՝ քաղաքական օրակարգ բերելով մի նոր մարտահրավերների փունջ:
Սակայն Ռիգան «արթնացրեց» դեպի եվրոպական քաղաքակրթություն տանող ուղիները: «Արևելյան գործընկերության գագաթնաժողովը» առանձնահատուկ էր հատկապես տարածաշրջանի համար: Նախ կարելի է փաստել, որ Հայաստանը նոր մեկնարկ է տալիս դեպի ԵՄ- հարաբերությունների թարմացմանը՝ շարունակելով և- և-ի դիվանագիտական քաղաքականությունը: Ադրբեջանը չնայած սկանդալային իրավիճակ ստեղծելով, այնուամենայնիվ, Եվրոպական «ճնշումների» ներքո ստորագրեց համաձայնագիրը:
Իսկ ահա Վրաստանի համար կարծես թե որոշակի հստակեցումներ նկատվեցին Վրաստան-ԵՄ հարաբերություններում:
Ուշագրավ էր այն, որ Վրաստանը գագաթնաժողովին ներկայացված էր գործող վարչապետի մակարդակով և այնտեղ էր նաև իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող և բացահայտ արևմտյան արժեքներին հարող, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ամփոփելով պետք է նշել, որ, այո, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է:
Աշոտ Ծորմուտյան. Ֆեյսբուք