Լուկաշենկոն հրաժարվել է միջամտել Ղրիմի անեքսիայի շուրջ վիճաբանություններին
Մինսկը դեմ է հանդես եկել Արևմուտքի՝ վերջինիս Ղրիմի հարցով վիճաբանությունների մեջ ներքաշելու ձգտմանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Նախևառաջ անհրաժեշտ է լուծել Ուկրաինայում խաղաղության հաստատման խնդիրը, միայն հետո կհասկանանք՝ ով է ճիշտ, ով՝ մեղավոր: Ոչ, փորձում են ներքաշել Բելառուսին. եկեք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի վերջնական փաստաթղթում գրենք, որ դա անեքսիա է»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Մինսկը չի աջացում նման դիրքորոշումն ու չի ցանկանում ներքաշվել «որևէ արկածախնդրության» մեջ: