Իսպանիան զբոսաշրջիկների թվով նոր ռեկորդ է սահմանել
Ավելի քան 16 մլն զբոսաշրջիկ է այցելել Իսպանիա այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Frontur կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, որը ամեն ամիս հետևում է զբոսաշրջիկների այցելությանը, հունվարից ապրիլ ամիսներին երկիր է այցելել 4,4% ավելի զբոսաշրջիկներ, քան անցած տարի:
Նշվում է, որ հաճախ Իսպանիան են այցելում Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Բացի այդ, այս ընթացքում ավելացել է Իտալիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կորեայից և Չինաստանից զբոսաշրջիկների թիվը: