Սպիտակ տան մոտ ձերբակալվել է անօդաչու թռչող սարք կառավարող մի տղամարդ
ԱՄՆ-ում գաղտնի ծառայության գործակալները Սպիտակ տան մոտ ձերբակալել են անօդաչու թռչող սարք կառավարող մի տղամարդու: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գաղտնի ծառայության մամուլի քարտուղար Բրայան Լիրին պատմել է, որ գործակալները բերման են ենթարկել կասկածելի տղամարդուն ու խնդրել, որպեսզի վերջինս դադարեցնի կառավարել անօդաչուն:
iPad-ի մեծությամբ սարքը թռչել է 30 մ բարձրության վրա: Հայտնի է, որ Բարաք Օբաման այդ պահին Սպիտակ տանը չի եղել: