Հայտնի է Գառնիում պայթյունի հետևանքով մահացած երիտասարդի անունը
Ինչպես հայտնել էինք Կոտայքի մարզի Գառնի գյուղում արտակարգ պատահար է գրանցվել: Ավտոգազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը տեղում մահացել է:
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ:
«Միջադեպի հանգամանքները ուսումնասիրվում են, նախնական տվյալներ դեռ չկան»,-ասաց նա:
Գյուղապետը հայտնեց նաև, որ մահացածը 1988թ-ի ծնված Սիմոնյան Ռոմանն էր: