Գյուրիում 53-ամյա տղամարդ է դանակահարվել
Operativ.am- տեղեկություններով՝ մայիսի 5-ին՝ ժամը 20:30- սահմաններում, Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարված անձը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց հիվանդանոցի հետ, որտեղից «Գյումրի» ԲԿ-ի լրատվական բաժնի ղեկավար Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Սամվել Թարխանյանին: Վերջինս մոտ առկա է կրծքավանդակի աջ մասի թափանցող վերք, որոշակի վերքեր կան նաև դեմքին: Այժմ վիճակը միջին ծանրության է: