Արդեն հայտնի են Արցախի ԱԺ ընտրությունների արդյունքները
Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող: Այս մասին քիչ առաջ հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Մասնավորապես «Ազատ հայրենիք» կուսակցությանը`32 հազար 632 կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը:
«Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 13.105 կամ 19.1 տոկոսը:
«Կոմունիստական կուսակցություն» 1136 կամ 1.65 տոկոսը:
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը: ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը:
«Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը: