Արաբական կոալիցիայի զինվորները մտել են Եմենի Ադեն քաղաք
Արաբական կոալիցիան, որը ձևավորվել է Եմենի հուսիթ ապստամբների դեմ, իր զորքերն է ուղարկել Եմենի թվով երկրորդ խոշոր Ադեն քաղաքը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Կոալիցիայի սահմանափակ ուժերն ուղարկվել են Ադեն, զորքի ևս մեկ խումբ գտնվում է ճանապարհին»,-հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչը:
Ներկայացուցիչը հայտնել է, որ զորքի նպատակն է հանդիսանում օգնություն ցուցաբերել նախագահին, ով պայքարում է ապստամբների դեմ: