«ԻՊ» զինյալները մահապատժի են ենթարկել 300 եզդու
«Իսլմական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում մահապատժի են ենթարկել 300 եզդի պատանդի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով BBC-ին:
Փոխանցվում է, որ եզդի պատանդներին մահապատժի են ենթարկել Մոսուլի քաղաքից հյուսիս գտնվող՝ Թալ-Աֆար քաղաքում: Հայտնի է, որ նրանց սպանել են կրակելով գլխներին:
Նշվում է, որ ներկայումս զինյալների գերության մեջ է գտնվում 3 հազար եզդի, որոնց մեծ մասը կանայք են: