Կանադան Նեպալ կուղարկի ևս 5 մլն ԱՄՆ դոլար
Կանադան Նեպալ կուղարկի ևս 5 մլն ԱՄՆ դոլար, որպես հումանիտար օգնություն: Այս մասին հայտնում է CBC-ին:
Բացի այդ, Նեպալ կուղարկեն կանադացի բարձր որակավորման փրկարարական թիմ: Այս մասին Toronto Sun թերթին տված հարցազրուցում հայտնել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով նախարար՝ Քրիս Ալեքսանդրը:
«Իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Մենք ուս ուսի կանգնած Նեպալի ժողովրդի հետ»,-հայտնել է նախարարը: