Ուկրաինան առաջին անգամը չէ, որ քաղաքացիական պատերազմ է տեսնում
Ուկրաինական պատերազմը բացի վաղուց եղած կրոնական, քաղաքական բաժանումից, կա նաև նոր բաժանում, որն անցնում է ընտանիքների միջով: Ուկրաինական քաղաքացիական պատերազմը շատ ընտանիքներ է քայքայել և բաժանել. նույն ընտանիքի անդամներ հաճախ հայտնվում են ռազմաճակատի տարբեր կողմերում, իրար թշնամի դառնում:
Շատերը կանխատեսում են, որ ուկրաինացիները էլ, երբեք չեն հաշտվի, արևելքն ու արևմուտքը, կաթոլիկն ու ուղղափառը, կոմունիստն ու նացիոնալիստը, երբեք էլ խաղաղ չեն ապրի, նույն ընտանիքի թշնամի անդամները երբեք չեն բարեկամանա: Հնարավոր է անցյալն ու թշնամանքը մոռանալ, խելքի գալ, ուղղակի պետք է քիչ լսել ռուսական և արևմտյան պրոպագանդիստներին և յուրօրինակ կոնսենսուսի գալ, նամանավանդ, որ ոչ առաջինն են ուկրաինացիները, ոչ՝ վերջինը, որ քաղաքացիական պատերազմ են տեսնում:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք: