ԵԱՀԿ-ն Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ մայիսի 5-ին շփման գծի հերթական դիտարկում կանցկացվի Տերտերի շրջանի Գափանլը գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Պիտեր Սվեդբերգը:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը: