Նոր Զելանդիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նոր Զելանդիայում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ինչպես հայտնում է Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական կենտրոնի կայքը՝ ստորգետնյա ցնցումնեը եղել են 6,0 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Հարավային կղզուց 31 կմ հյուսիս-արևմուտք դեպի Ուանակա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա: