Թել Ավիվի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 30 մարդ
Թել Ավիվում բախումներ են տեղի ունեցել եթովպիական ծագմամբ իսրայելցիների և իրավապահների միջև: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ բողոքի ակցիան կազմակերպվել է ընդդեմ ոստիկանի դաժանության: Բախումների ժամանակ ոստիկաններն ամբոխին հանդարտեցնելու համար ստիպված են եղել օգտագործվել աղմկոտ նռնակներ, իսկ ցուցարարներն ի պատասխան նետել են քարերի և շշեր:
Նշվում է, որ վիրավորվել է 23 ոստիկան: Շտապօգնության ծառայության տվյալներով՝ տուժել է 29 մարդ: