Գրոհայինները գնդակոծել են Հալեպը. կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի գրոհայինները գնդակոծել են Հալեպի 3 թաղամաս: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Ինչպես հայտնել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը՝ քաղաքը գնդակոծել են համազարկային կրակի ռեակտիվ սարքավորումներից:
«Գնդակոծումներն իրականցվել են՝ Աշրաֆիա, Քուաթլի և Էլ-Ազիզիա փողոցներում: Զոհվել է 4 մարդ, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, և ևս 36-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: