Ռուսական նավերը վախեցրել են Լատվիային
Լատվիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց տարածքում հայտնաբերել են ռուսական երկու ռազմական նավ և սուզանավ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությունը տարածել է Լատվիայի Ազգային զինված ուժերի ծառայությունը:
Համաձայն հայտարարության` նավերը նկատվել են Լատվիայի պետական սահմաններից 5 մղոն հեռավորության վրա:
Նշվում է, որ այդ երկու նավերը եղել են՝ Ropucha-ը և Parchim-ը, իսկ սուզանավը՝ Kilo-ն: