Ինչու է Սամվել Կարապետյանը գնում ՀԷՑ-ը. գործարքը մոտ է ավարտին
Ինչպս գրում է Ժողովուրդը՝ հայտնի է,որ արդեն մոտ երկու ամիս է քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից գնելու հանգամանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարքը մոտ է ավարտին, եւ առաջիկայում համապատասխան պայմանագիրը կկնքվի: Երբ առաջին անգամ՝ այս տարվա մարտի սկզբին, նման գործարքի հնարավորության մասին լուրը տարածվեց, այդպես էլ անհասկանալի մնաց նախ՝ թե ինչպես է դա հնարավոր, եւ Սամվել Կարապետյանի ինչին է պետք ՀԷՑ-ը գնելը:
Գործարքի հնարավորության հարցում կասկածները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաեւ քաղաքական գործիք: Ժամանակին Ռուսաստանը բավական ռեսուրս է ծախսել՝ ՀԷՑ-ը` ի դեմս «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի, իր սեփականությունը դարձնելու համար: Ուստի ինչպես կարող է նման պայմաններում Ռուսաստանը համաձայնել վաճառել իր բաժնետոմսերը մեկ այլ ընկերության: Սակայն ողջ խնդիրն այն է, որ տվյալ դեպքում գնորդը կրկին ռուսական, Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն է լինելու:
Ինքը՝ Սամվել Կարապետյանը, համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկը եւ վայելում է այդ երկրի իշխանությունների համակրանքը: Մյուս կողմից՝ նրան պատկանող «Տաշիր գրուպը» նույնքան ռուսական ընկերություն է, որքան ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը: Այլ կերպ ասած՝ եթե կա մեկը, ով կարող է ՀԷՑ-ը գնել, եւ ում դեպքում պաշտոնական Մոսկվան դեմ չի լինի, դա հենց Սամվել Կարապետյանն է:
Մանրամասները՝ այստեղ: