Դոնեկցում դադարեցրել են հրետանային ռմբակոծությունը
Դոնեցկի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքում դադարացվել է հրետանային ռմբակոծությունը:Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Ժամը 17:00-ի տվյալներով Դոնեկցում հարաբերական հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չեն իրականացվում:Ըստ բնակիչների լուրջ միջադեպեր տեղի չեն ունենում», -հայտնում է քաղաքապետարանը:
Ավելի վաղ հաղորդվում էր , որ ռմբակոծություններ հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 7 խաղաղ բնակիչ:Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է ռազմականի կողմից իրականացված հրետանային ռմբակոծության մասին լուրերը: