Աֆղանստանում կանանց ծեծելու, սպանելու, իսկ հետո այրելու համար դատարանի առաջ է կանգնել 49 տղամարդ
Աֆղանստանում կանանց ծեծի ենթարկելու և սպանելու մեջ մեղադրվող 49 տղամարդ կկանգնի դատարանի առաջ: Վերջիններս կանանց ծեծի ենթարկելուց և սպանելուց հետո այրել են: Այս մասին հայտնում է Bbc.co.uk-ն:
Կանանցից մեկին տղամարդիկ մեղադրել էին Ղուրանն այրելու մեջ, իսկ հետո ծեծելով սպանել նրան: Նման բախտի արժանացել են այլ կանայք ևս:
Նշենք, որ այդ դեպքերը հարուցել էին հանրության զայրութը, ինչը հանգեցրել էր նրան, որ Աֆղանստանում ցույցերի մեծ ալիք էր բարձրացել: Ցուցարարները պահանջել էին տղամարդկանց դատել համապատասխան կարգով, քանի որ կանայք, որոնք նման դաժան բախտի էին արժանացել, անմեղ տեղն են սպանվել:
Նշենք, որ 49 տղամարդկանցից 19-ը ոստիկանության աշխատակիցներ են: