Երբևէ մտածել ենք, թե թուրքիան ի՞նչ տեսքով է փոխհատուցելու ցեղասպանության համար
Մտածենք, կողմնորոշվենք նախապես: Երբևէ մտածել ենք, թե թուրքիան ի՞նչ տեսքով է փոխհատուցելու ցեղասպանության համար: Երբ օրը գա, իսկ այն հաստատ գալու է, և թուրքիան ստիպված լինի փոխհատուցել, արդյո՞ք գիտենք մենք ինչ ենք ուզում: Պետք չէ ասել .հլը թող գա կորոշենք. որոշել պետք է նախապես, որ վաղը դրա շուրջ չվիճենք: Ըստ իս չի կարելի բավարարվել միայն ավերված բնակավայրերի, եկեղեցիների ,խլված կյանքերի, թալանված և բռնագրավված գույքի դիմաց նյութական փոխհատուցմամբ:
Այղ ամենը բնականաբար պետք է լինի, բայց հայության բոլոր շերտերը պետք է ունենան մեկ նպատակ` Արևմտյան Հայաստանի թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում տեսնել ՀՀ պետական դրոշը` եռագույնը:
Հ. Գ. Բոլոր նրանք ով կասի, որ գրածս պոպուլիզմ, կամ ուտոպիա է, թող հիշեն ,որ 30 տարի առաջ նույնպիսի պոպուլիզմ և ուտոպիա էր, թե ասեին, անկախ Հայաստան, թուրքերից մաքրված Հայաստան ,Արցախի Հանրապետություն:
Տիգրան Մկրտչյան.ֆեյսբուք