Ինչո՞ւ են ավագ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտները պարապում ԲՈւՀ ընդունվելու համար
Ինչու՞ են ԱՎԱԳ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտները անխտիր պարապում ԲՈւՀ ընդունելության համար նախատեսված առարկաները, դասերից բացակայում հարյուրավոր ժամերով, իսկ տարեվերջին իրենց բացակաների հարցը լուծում դպրոցի տնօրինության հետ «փոՂշահավետ» գործարքի մեջ մտնելով: Եթե դրա պատճառը հասարակական գերակշող կարծիքն է, որ «առանց պարապելու» հնարավոր չի ընդունվել, ապա ինչի այս 3 տարիներին ԱՎԱԳ դպրոց երևույթը չի գործում, ու չի տալիս ընդունելության քննություններին համապատասխանող գիտելիք ու հմտություններ: Չէ՞ որ ավագ դպրոցների ներդրման ժամանակ քարոզվում էր, որ սա հնարավորություն կտա վերջնականապես ազատվել արտադպրոցական պարապունքներից, հետևաբար նաև հավելյալ ծախսերից, բայց արի ու տես, որ դպրոցների 12-րդ դասարանները կիսադատարկ են ամբողջ տարին շարունակ:
Բայց հետաքրքիր է չէ՞, դպրոցը 12 տարվա ընթացքում աշակերտին չի տալիս նույնիսկ դպրոցին հաջորդող կրթական հաստատության քննություններին համապատասխանող գիտելիք, էլ ուր մնաց կյանքի այլ բնագավառների համար փորձ ու հմտություն տա: Նորից պետք է հիշել Քամյուի խոսքերը «Դպրոցը նախապատրաստում է մի կյանքի, որը գոյություն չունի»:
Հակոբ Սաֆարյան. ֆեյսբուք: