Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մոտ 5057 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Ավելի վաղ երկրի վարչապետը հայտարարել էր, որ զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի:
Նեպալում ապրիլի 25-ին 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: