Միջազգային հանրությունը Հայաստանի մասին կխոսի մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսվի
Միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլը հաջորդ անգամ Հայաստանի մասին այսքան շատ կխոսա մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք: Վստահ եմ' նույն արդյունքը կունենանք: Եթե ոչ ավելին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ի թիվս այլ հարցերի նաև հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները: Շատ լավ երևաց, թե թրքական աշխարհի դեմ պայքարում միջազգային աջակցության ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
Այս ամենը պետք է հաշվի առնել ու դնել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Փորձը ցույց տվեց, որ հստակ ձևակերպված պահանջները լավ էլ բավարարվում են:
Հրանտ Մելիք-Շահնազարյան. ֆեյսբուք: