Կոալիցիան ոչնչացրել է հուսիթների սպառազինության 95%-ը
Արաբական կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչնչացրել է Եմենի «Անսար Ալլահ» շիայական շարժման տրամադրության տակ եղած սպառազինության 95%-ը։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կոալիցիայի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմեդ Ասիրին:
Ինչպես հայտնել է բրիգադի գեներալ Ահմեդ Ասիրին հուսիթների մոտ մնացել է միայն զենքի թեթև տեսակներ: