ԵՄ-ն կշարունակի տնտեսական ճնշումը ՌԴ-ի վրա. Մերկել
ԵՄ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա մինչև այս տարվա հունիս: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին գրում է Ru.golos.ua-ն:
«Պատժամիջոցների գործողությունն անմիջականորեն կապված է Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ, որոնք քննվել են փետրվարին: Ակնհայտ է, որ այն կտևի մինչև օգոստոս կամ սեպտեմբեր: Այդ պատճառով մենք կվերադառնանք այդ հարցին հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում: Եվ, կարծում եմ, կերկարաձգենք պատժամիջոցների կիրառումը»,-հայտարարել է Մերկելը:
Իր հերթին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտնել է, որ Եվրամիության մի շարք երկրներ ցանկանում են ավարտել Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցային քաղաքականությունը: