Կլիչկոն ուկրաինական ճգնաժամն Արևելքի և Արևմուտքի կոնֆլիկտ է անվանել
Ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ և Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը կորոշի Եվրամիության և Արևմուտքի ապագան, ինչպես նաև աշխարհում ժողովրդավարության ապագան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Times թերթին:
«Դա պարզապես տեղային կոնֆլիկտ չէ: Դա կոնֆլիկտ է Արևելքի և Արևմուտքի միջև»,-ասել է Կլիչկոն The Washington Times թերթի հարցազրույցում:
Կիևի քաղաքապետի խոսքով՝ անհրաժեշտ են առավել մասշտաբային և կոորդինացված պատժամիջոցներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Մոսկվայի հանդեպ:
Ինչպես նշել է Կիևի քաղաքապետը՝ Կիևը գնահատում է այն օգնությունը, որն ԱՄՆ-ն է տրամադրում Ուկրաինային: Սակայն ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Վաշինգտոնը և Բրյուսելը պարզապես շատ դանդաղ են շարժվում լուրջ միջոցների ընդունման հարցում: